Skip to main content

Հեռ.՝ +374 060 500 720

[email protected]

Սիրելի՛ հայրենակից,

Բարի գալուստ  ‹‹Փոխադարձ վստահությունմիասնականություն  և պատասխանատվություն›› խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովի կայքէջ, որը ստեղծվել է Ձեզ համար և ներառում է համապատասխան տեղեկատվություն համաժողովի բովանդակային, կազմակերպական հարցերի, ծրագրերի, հանդիպումների և մշակութային միջոցառումների մասին:

Համաժողովը տեղի է ունենալու Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը, Երևանում:

Համաժողովին մասնակցելու են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, տնտեսության, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Համաժողովի սիրելի´ մասնակից,

Դուք հնարավորություն կունենաք այդ օրերին մասնակցելու 4 թեմատիկ ուղղություններով 16 նիստերի աշխատանքներին, որոնք վերաբերում են. 

1. Հայաստանի զարգացման հիմնախնդիրներին

2. ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններին ժամանակակից մարտահրավերների պայմաններում

3. Արտաքին քաղաքականության օրակարգին

4. Հայապահպանության հիմնախնդիրներին:

Համաժողովի ընթացքում մասնակիցները կարող են այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Համաժողովի օրերին կազմակերպվելու են նաև մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու օպերային ճանաչված երգչուհի Արաքս Մանսուրյանին, մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին, իսկ ներկա գտնվելով «Նաիրի» համահայկական փառատոնին՝ հաղորդակցվելու մեր ազգի մշակույթի նահապետներին:

Համաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 1400 անձ աշխարհի 70 երկրից:

Համահայկական հերթական  հավաքն ամենամեծ հարթակն է՝ ի մի բերելու և ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ձեռքբերումները, վեր հանելու հայության առջև ծառացած մարտահրավերները և նախանշելու ապագային միտված անելիքները:

Համաժողովն ունի նաև ազգային, բարոյական և քաղաքական կարևոր նշանակություն ազգի միասնականության ամրապնդման և հայրենիքի շուրջ  համախմբման գործում:

Հարգանքով՝

ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյան

 

 

ԾՐԱԳԻՐ

  • Սեպտեմբերի 18

  • Սեպտեմբերի 19

  • Սեպտեմբերի 20

  • 08:00

    Մեկնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

    (Հանրապետության  հրապարակից,  ավտոբուսներով)

  • 08:30-09:45

    Մասնակիցների գրանցում

    (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, առաջին հարկ)

  • 10:00-11:30

    Համաժողովի հանդիսավոր բացում (Առաջին լիագումար նիստ)

    (Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիր)

     

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բացման խոսքը

     

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը

     

    Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

     

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը

     

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության խոսքը

     

  • 11:45-13:45

    Համաժողովի թեմատիկ նիստեր` ըստ ուղղությունների

    I ուղղությունՀայաստանի զարգացման հիմնախնդիրներ

     

    1.1  Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները

     

    Նիստավար՝  Տիգրան Ջրբաշյան - «Ամերիաբանկ» ՓԲԸ, զարգացման գծով տնօրեն

    Զեկուցողներ՝

    Արմեն Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝ «Ընտրել Հայաստանը»

    Տիգրան Գասպարյան - «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ, ղեկավար գործընկեր (Հայաստան)

    Թեմա՝ «Հայաստանի հաջորդ առաջ քայլը»

    Արա Հովսեփյան - Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ (ԱՄՆ)

    Թեմա՝ «Ամերիկայից ներդրումների ներգրավման հիմնական խնդիրները. Քաունթեր Գլոբալի օրինակը»

    Դիանա Սարումովա - Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն (Բելգիա)

    Թեմա՝ «Հայաստան-ԵՄ բիզնես հեռանկարները. հաջողությունները և ապագա համագործակցության ուղիները»

    Կարեն Գալուստյան - Եվրասիական գործընկերության միջազգային 2-րդ ֆորումի կազմկոմիտեի փոխնախագահ (Ռուսաստան)

    Թեմա` «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումի դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում»

    Սեմ Սամուելյան - «Քեփիթալ մոթորս» ՍՊԸ հիմնադիր (ԱՄՆ)

    Թեմա՝ «Բիզնեսը Հայաստանում. հնարավորությունները և մարտահրավերները»

     

    II ուղղություն -  Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում

     

    2.1 Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում

     

      Նիստավար՝  Արա Սաղաթելյան - ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար

    Զեկուցողներ՝

    Հայկ Քոթանջյան - ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ

    Թեմա՝  «Հայաստանի Հանրապետությունում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը»

    Արմեն Մինասյան -  ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

    Թեմա՝  «Հակահայկական քարոզչության ներկա փուլը, մարտահրավերներն ու դիմագրավման հնարավորությունները»

    Տիգրան Աբրահամյան- Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական

    Թեմա՝«Հակահայկական քարոզչության ազդեցությունը Արցախի հանրության վրա»

    Վազգեն Կալթակճեան - ՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչության անդամ, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ  (ԱՄՆ)

    Թեմա՝ «Ամերիկահայության գործունեության դաշտի առաջարկներ»

    Խաչիկ Տեր-Ղուկասյան - ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ (Արգենտինա)

    Թեմա՝ «Ադրբեջանական հակահայ դիվանագիտական արշավը թրքական ժխտողականության ենթահողի վրա. Լատինական Ամերիկայի պարագան»

    Շահան Գանտահարյան - «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր (Լիբանան)

    Թեմա՝ «Որպես հայկական տեղեկատվադաշտ՝ մեր ջանքերը Անկարայի և Բաքվի կողմից միջին արևելյան տարածաշրջանում հակահայկական քարոզչություն անելու փորձերին դիմագրավելու ուղղությամբ»

    Թևան Պողոսյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ (Հայաստան)

    Թեմա՝ «Տեղեկատվական անվտանգություն. սցենարների մշակում, իրականացում և հետադարձ կապ»

     

    III ուղղություն - Արտաքին քաղաքականության օրակարգ

     

    3.1  Արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը

     

    Նիստավար՝ Շավարշ ՔոչարյանՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Նիստ 1

    Ելույթ՝ Կարեն Միրզոյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար

    Թեմա՝ «Արտաքին մարտահրավերները և հնարավորությունները. հայացք Արցախից»

    Հարց ու պատասխան

     

    Զեկուցողներ՝

    Շավարշ Քոչարյան -  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Թեմա՝ «Հայության ջանքերի համադրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»

    Ռուբեն Մելիքյան - Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

    Թեմա՝ «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը ղարաբաղյան հակամարտությունում»

    Ռուբեն Սաֆրաստյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս (Հայաստան)

    Թեմա՝ «Տարածաշրջանային  մարտահրավերներ»

     

    IV ուղղություն - Հայապահպանության հիմնախնդիրներ

     

    4.1 Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան

     

    Նիստավար՝  Լևոն Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

    Զեկուցողներ՝

    Դավիթ Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

    Թեմա՝ «ՀՀ կրթական համակարգը և զարգացման հեռանկարները»

    Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյան - Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ (Լիբանան)

    Թեմա՝ «Ապագայի Պահանջին Համապատասխան Դպրոցն ու Հայու Ինքնութիւնը»

    Ռազմիկ Փանոսյան  - «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն (Պորտուգալիա)

    Թեմա՝ «Սփիւռքակեդրոն դաստիարակութիւն ու կրթական մօտեցումներու անհրաժեշտութիւն»

    Մհեր Գարագաշյան - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ (Կանադա)

    Թեմա՝ «Հայեցի դաստիարակութիւնը 21-րդ դարու սեմին - Սփիւռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդիրը ու անոր կրթական ոլորտի մարտահրաւէրները»

    Երվանդ Զորյան - ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ  (ԱՄՆ)

    Թեմա՝ «Համացանցը և հայկական ինքնութիւնը»

    Կարեն Վարդանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները որպես Սփյուռքում հայապահպանության և Հայաստանի համայնքային զարգացման հեռանկարային գործիք»

  • 11:45-13:45

    Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցություն /մասնակցությունը հրավերներով/

  • 13:45-15:00

    Ընդունելություն ՀՀ Նախագահի անունից

  • 15:15-17:15

    Նիստերի աշխատանքների շարունակություն ըստ ուղղությունների

    I ուղղությունՀայաստանի զարգացման հիմնախնդիրներ

     

    1.2  Հայաստանյան զբոսաշրջության խթանումը՝ որպես մեր պատմության ու մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ.

     

    Նիստավար՝ Սերգեյ Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

    Զեկուցողներ

    Զարմինե Զեյթունցյան - Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ (Հայաստան)

    Թեմա՝ «Կայուն զբոսաշրջության միջոցով համահայկական մշակութային ժառանգության հանրահռչակում և խթանում»

    Սերգեյ Շահվերդյան - Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Թեմա՝ «Արցախի զբոսաշրջության դիվերսիֆիկացումը՝ որպես բնագավառի զարգացման գործոն»

    Ավետիս Կիտանյան - Լիբանանի զբոսաշրջության նախարար (Լիբանան)

    Թեմա՝ «Զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները»

    Շերլի   Ավետյան Իրանի մշակութային ժառանգությունների և զբոսաշրջության կազմակերպության ներքո՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն (Իրան)

    Թեմա՝ «Իրան-Հայաստան փոխգործակցության առանցքը. պատմամշակութային կոթողներ և զբոսաշրջություն»

    Արամ Հակոբյան - «Հյուրսերվիս»  կազմակերպության հիմնադիր

    Թեմա՝ «Զբոսաշրջությունը Հայաստանում. խոչընդոտները և զարգացման ուղիները»

     

    II ուղղություն -  Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում

     

    2.2  «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել

     

    Նիստավար՝ Գևորգ Ալթունյան - ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Հիմնական ելույթ՝

    Վիգեն Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար

    Զեկուցողներ՝

    Վազգեն Մանուկյան - ՀՀ Հանրային խորհրդի նախագահ 

    Թեմա՝ «Գաղափարախոսություն, թե՞ գործելակերպ»

    Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան - Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ

    Թեմա՝  «Հոգևոր անվտանգություն»

    Արմեն Ռուստամյան - ՀՀ ԱԺ պատգամավոր

    Թեմա՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը որպես հայության ողջ հատվածի

     (մասնավորապես՝  Սփյուռքի) նոր համազգային զորաշարժի  հնարավորություն»

    Փանոս Մանճյան - Լիբանանի Հանրապետության ԶՈՒ բրիգադիր-գեներալ (Լիբանան)

    Թեմա՝  «Աշխարհի հայերի ներդրումը հայկական բանակին»

    Համբիկ Սարաֆյան - Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ (ԱՄՆ)

    Թեմա՝ «Հայաստանակենտրոն  համազգային հայեցակարգի  ձևավորում»

    Բաբկեն Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» գիտահետազոտական և ծրագրային հաստատության տնօրեն

    Թեմա՝ «Հայոց հայրենիքի համազգային պաշտպանությունը Հայ  Ազգային

    Գաղափարախոսությամբ»

    Ավետիք Չալաբյան - «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ, «ՄըքՔինսի ընդ Քոմփանի» («McKinsey&Company»)  խորհրդատվական ընկերության  գործընկեր (ՌԴ)

    Թեմա՝ «Ինչպես մոբիլիզացնել ազգային ներուժը բանակաշինության  ոլորտում»

     

    III ուղղություն - Արտաքին քաղաքականության օրակարգ

     

    3.2  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթաց

     

    Բանախոս՝  Էդվարդ Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

    Հարց ու պատասխան, քննարկում

     

    IV ուղղություն - Հայապահպանության հիմնախնդիրներ

     

    4.2  Մշակույթի դերը հայապահպանության գործում

     

    Նիստավար՝  Արմեն Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար

    Զեկուցողներ՝

    Արև Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

    Թեմա՝ «Մշակութային քաղաքականությունը Հայաստանում. Հայկական մշակութային ժառանգության պահպանությունն արտերկրում»

    Հոգեշնորհ Տեր Վահան  ծայրագույն վարդապետ Օհանյան - Մխիթարյան միաբան (Իտալիա)

    Թեմա՝ «Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցեր»

    Արսեն Բաղդասարյան -  կինոպրոդյուսեր (ԱՄՆ)

    Թեմա՝ «ՀՀ - ում  ֆիլմարտադրության ոլորտի բարեփոխումների  ծրագիր»

    Տիգրան Զարգարյան - Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝«Համահայկական թվային գրադարան. 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ»

    Մովսես Հերկելյան - Մշակութային գործիչ, արվեստաբանության դոկտոր (Լիբանան)

    Թեմա՝ «Աշխարհում ցրուած Հայ Ստեղծագործ Մտքի հաւաքման և ի սպաս հայրենիքին  ներդրման թեմայի շուրջ»

    Հրայր Ճէպէճեան - Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար (Կիպրոս)

    Թեմա՝ «Հայկական Մշակոյթ՝ Ամբողջական Կեանք եւ Շարունակականութեան Հիմք»

    Հայկ Երանոսյան - «Թոնիր» հարսանեկան գյուղ նախագծի համահիմնադիր (Հայաստան)

    Թեմա՝ «Հայկական ավանդական հարսանիքի տոնածիսական համալիրը՝   ազգապահպան կարևոր գործոն» ( «Թոնիր» հարսանեկան գյուղ նախագիծ)

  • 18:30

    Համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին

    (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)

  • 09:00

    Այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակի խոնարհում

    (մեկնումը  ժ. 08:30-ին՝  Հանրապետության հրապարակից, ավտոբուսներով)

  • 10:30-11:35

    Երկրորդ լիագումար նիստ

    «ՀՀ  կառավարության տնտեսական  քաղաքականության  հիմնադրույթները» 

    Կարեն Կարապետյան -  ՀՀ վարչապետ

  • 11:45-13:45

    Կլոր սեղան

    - Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրի ներկայացում (Վիգեն Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար),

    - Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրի ներկայացում - (Տարոն Մարգարյան - Երևանի քաղաքապետ)

    - քննարկում

  • 11:45-13:45

    Թեմատիկ նիստերի շարունակություն ըստ ուղղությունների

    I ուղղություն -  Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ

     

         1.3 Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները

    (Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորում)

     

    Նիստավար՝  Վահրամ Փիրջանյան - Հայկական առևտրային ցանցի խորհրդի անդամ (Կանադա)

    Զեկուցողներ՝

    Վարուժան Ոսկանյան - Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, Ռումինիա-Հայաստան առևտրա­արդյունաբերական  պալատի  հիմնադիր  (Ռումինիա)

    Թեմա՝ «Միջազգային տնտեսության զարգացումները և անդրազգային ցանցերի զգալի դերը»

    Վարուժան Ներգիզյան -      «Շարժա» բանկի գործադիր տնօրեն և գլխավոր կառավարիչ (ԱՄԷ)

    Թեմա՝ «Համաշխարհային շուկաների ընձեռած նոր հնարավորությունները հայ գործարարի համար»

    Հովհաննես Տեր-Զաքարյան - ԱՄՆ-Հայաստան գործարար խորհրդի անդամ (ԱՄՆ)

    Թեմա՝ «Սփյուռքի առևտրային պալատների և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության ուղիները»

    Անդրանիկ Ալեքսանյան - Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն, Հայկական առևտրային ցանցի փոխնախագահ (Հայաստան)

    Թեմա՝ «Հայկական գործարար աշխարհի ներուժը և համագործակցության հրամայականը»

    Մարի Լու Փափազյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն (ԱՄՆ)

    Թեմա՝  «Սփյուռք-Հայաստան ներդրումը կրթական ոլորտում. ռիսկեր և ակնկալիքներ»

    Գարո Արմեն - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր, խորհրդի ատենապետ  (ԱՄՆ)

    Թեմա՝ «Հայաստանի առաջին ռեսուրսն իր ժողովուրդն է»

     

    II ուղղություն - Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում

     

    2.3  Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն

     

    Նիստավար՝ Արտակ Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

    Զեկուցողներ`

    Վաչե Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ

    Թեմա՝ «Տնտեսական զարգացման հրամայականը սահմանամերձ տարածաշրջաններում»

    Օնիկ Գասպարյան - ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր

    Թեմա՝ «Սահմանամերձ բնակավայրերի նախապատրաստումը    պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը ռազմական բախումների  ժամանակ»

    Վլադիկ Խաչատրյան - Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար (Արցախ)

    Թեմա՝«Արցախի հյուսիսարևելյան շրջանների սահմանամերձ  բնակավայրերի վերականգնման առաջնահերթ ծրագրերը»

    Վլադիմիր Աղայան - Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի փոխնախագահ (Հայաստան)

    Թեմա՝ «Ռուսաստանի Հայերի Միության կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրեր»

    Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ  (Հայաստան)

    Թեմա՝«Սահմանապահ համայնքներ. խնդիրներից դեպի զարգացման

    հնարավորություն»

    Գառնիկ Նանագուլյան - «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) գործադիր տնօրեն (ԱՄՆ)

    Թեմա՝ «ՀՕՖ-ի կողմից Տավուշի մարզի Բերդ քաղաքում և հարակից 16 համայնքներում  իրականացված  ծրագրեր»

    Արա Վարդանյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) գործադիր տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝«Սահմանամերձ գյուղերի մարտահրավերները և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից մշակված լուծումները»

    Դիանա Հովսեփյան - «Հայ օգնության միության» (ՀՕՄ) Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի (Հայաստան)

    Թեմա՝ «Ամուր սահման՝ հզոր հայրենիք. ՀՕՄ-ի ներդրումը սահմանամերձ բնակավայրերի ամրացման և զարգացման  գործում»

     

    III ուղղություն - Արտաքին քաղաքականության օրակարգ

     

    3.3  Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում. քաղաքական և իրավական գործընթացները

     

    Նիստավար՝ Արմեն Պապիկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Զեկուցողներ՝

    Աշոտ Հովակիմյան -  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Թեմա՝ «ՀՀ դիվանագիտության ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»

    Կարո Փայլան – Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (Թուրքիա)

    Թեմա՝ «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»

    Կիրո ՄանոյանՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  (Հայաստան)

    Թեմա՝  «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը, հետևանքների վերացման խնդիրները»

    Գրեգ Սարգսյան - Զորյան ինստիտուտի նախագահ  (Կանադա)

    Թեմա՝  «Հայոց Ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերը»

    Վլադիմիր ՎարդանյանՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, ի.գ. թ. (Հայաստան)

    Թեմա՝ «Հայոց ցեղասպանության զոհերի և դրանց իրավահաջորդների իրավական պահանջների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները»

    Սերխիո Նահապետյան – ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ (Արգենտինա)

    Թեմա՝ «Սփիւռքահայ գաղութներու առաքելութիւնները եւ գործառոյթները թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհատուցման աշխատանքներուն մէջ»

     

    IV ուղղություն - Հայապահպանության հիմնախնդիրներ

     

    4.3 Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցման տեսլականը

     

    Նիստավար՝ Սեդա Խտըշյան - ազգային, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի ատենապետ  (Լիբանան)

    Զեկուցողներ՝

    Արսեն Քարամյան - ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

    Թեմա՝ «Հայապահպանության խնդիրը Սփյուռքի երիտասարդության շրջանում»

    Նիկոլա Տավիտյան - ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն, «Կորիզ» երիտասարդական ծրագրի համակարգող (Բելգիա)

    Թեմա՝ «Գերազանցություն առաջնորդության մեջ՝ Սփյուռքի համար հավելյալ արժեք: «Կորիզ» ծրագրի ներկայացում»

    Արմեն Օրուջյան - «Athgo» ընկերության հիմնադիր նախագահ, «FAST» հիմնադրամի գործադիր տնօրեն (ԱՄՆ)

    Թեմա՝ «Ազգային ինքնության հստակեցման անկումը և թվային ինքնության հաստատումը»

    Ռաֆայել Հովհաննիսյան - Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ (Հայաստան)

    Թեմա՝ «Համահայկական կայքի, համահայկական հեռուստանախագծերի մասին»

     Սևան Կաբակյան - «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝ «Երանի երիտասարդութեան, նա իւրացրել է Հայաստանը այնպէս որ իրենց ծնողները չէին կարող»

     Սարգիս Մկրտչյան - ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու   (Հայաստան)

    Թեմա՝ «Սփիւռքահայ երիտասարդութեան ազգային ինքնութեան պահպանման հարցերի շուրջ»

     Շիրազ Ճերեճյան -  Լրագրող (Լիբանան)

    Թեմա՝  «Հայ երիտասարդին «փոխանցիկ» հայկականութիւնը»

  • 13:45-15:00

    Ընդունելություն ՀՀ վարչապետի անունից

  • 15:15-17:15

    Թեմատիկ նիստերի շարունակություն ըստ ուղղությունների

    I ուղղություն -  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

     

    1.4   ՀՀ - Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը

    (Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորում)

     

    Նիստավար՝  Ալեք Բաղդասարյան - «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ (ԱՄՆ) 

    Զեկուցողներ`

    Արսեն Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (Հայաստան)

    Թեմա՝  «Հայաստանը որպես ներդրումային երկիր»

    Կառլո Գասպար - «Թուֆենկյան գրուպ»-ի տնօրեն (Սիրիա)

    Թեմա՝ «Սիրիահայ հայրենադարձների ներդրումային փորձը»

    Տիգրան Գաբրիելյան - «Մկրտումյան» ՍՊԸ («Արցախբերրի» ապրանքային նշան) հիմնադիր (Արցախ) 

    Թեմա՝ «Ձեռնարկատիրությունը Արցախում. խնդիրները, ձեռքբերումներն ու համագործակցության հեռանկարները»

    Միշել Դավուդյան - «Ապագա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն,  «Գյումրիի ընկերները» հիմնադրամի համահիմնադիր, խորհրդի անդամ, «Նարեկ» կրթական հիմնադրամի նախագահ (Բելգիա)

    Թեմա՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սփյուռքահայ ցանցերի  հաջողությունները և ներկա մարտահրավերները»

    Հովիկ Մուսայելյան -  «Սինոփսիս Արմենիա»  ՓԲԸ-ի տնօրեն

    Թեմա՝ «Հայաստանի ՏՏ ոլորտում անդրազգային կորպորացիաների և սփյուռքի դերակատարումը

    Հովհաննես Ազիզյան - Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

    Թեմա՝ «Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներ և ներդրումային ծրագրեր»

     

    II ուղղություն - Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում

     

    2.4 Ռազմարդյունաբերական համալիր. արդիականացման, համագործակցության և տնտեսական առաջընթացի խթանում

     

    Նիստավար՝ Դավիթ Փախչանյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ

    Զեկուցողներ`

    Հակոբ Փանոսյան - Հայաստանի համար վերլուծա-հետազոտական և պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտի («Analysis Research and Planning for Armenia», ARPA) նախագահ (Կալիֆորնիա, ԱՄՆ)

    Թեմա՝ «Հայաստանում բարձրակարգ հետազոտությունների զարգացման ծրագիրը»

    Արթուր Ալավերդյան - «ՊրոֆԽոլոդ»  արդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրեն, «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի»  (FAST) համահիմնադիր (ՌԴ)

    Թեմա՝ «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը»  (FAST) և նրա դերը ՀՀ գիտատեխնիկական առաջխաղացման մեջ»

    Մանուկ Հերգնյան - «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը որպես  հնարավորություն Հայաստանի ռազմարդյունաբերության   համար»

    Արման Պողոսյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ, «Ինստիգեյթ դիզայն» ՓԲԸ գործադիր տնօրեն  (Հայաստան)

    Թեմա՝ «Հայաստանի և Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավումն ու օգտագործումը ՀՀ ռազմարդյունաբերության  զարգացման գործում»

    Սամվել Հարությունյան - ՀՀ գիտության և կրթության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ

    Թեմա՝ «Հայաստանի և Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը  գիտատեխնիկական համալիրում»

    Մհեր Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն (Հայաստան)

    Թեմա՝  «ՀՀ ռազմարդյունաբերության արտահանման ներուժի զարգացումը»

     

    III ուղղություն - Արտաքին քաղաքականության օրակարգ

     

    3.4 Արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը

     

    Նիստավար՝  Շավարշ ՔոչարյանՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Զեկուցողներ`

    Արմեն Աշոտյան ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

    Թեմա՝ «Արտաքին մարտահրավերները և խորհրդարանական դիվանագիտությունը»

    Բրայան Արդունի - Ամերիկայի hայկական hամագումարի գործադիր տնօրեն (ԱՄՆ)

    Թեմա՝ «Թուրքական և Ադրբեջանական լոբբին. հայացք Վաշինգտոնից»

    Արաքս Փաշայան – ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող,  ԵՊՀ դոցենտ, արաբագետ (Հայաստան)

    Թեմա՝ «Զարգացումները Մերձավոր Արևելքում և հայկական համայնքների արդի հիմնախնդիրները»

    Հակոբ Տեր-Խաչատրյան – Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ (Կանադա)

    Թեմա՝ «Սփիւռքի հայկական կազմակերպութիւններու դերը արտաքին հարցերու ու մարտահրաւէրներու դաշտէն ներս»

    Յուրի Նավոյան – «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ, (ՌԴ)

    Թեմա՝ «Արտաքին մարտահրավերները և հանրային դիվանագիտությունը»

    Էդմոնդ Երվանդ ԱզատեանՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (ԱՄՆ)

    Թեմա՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք Սփյուռքից»

    IV ուղղություն - Հայապահպանության հիմնախնդիրներ

     

    4.4 Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրները

     

    Նիստավար՝ Ժիրայր Րեիսյան - Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր (Սիրիա)

    Զեկուցողներ՝

    Ֆիրդուս Զաքարյան ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համախմբող աշխատանքային խմբի ղեկավար

    Թեմա՝ «ՀՀ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրվող աջակցության  վերաբեյալ»

    Բարձրաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյան - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության   Բերիո Հայոց թեմի առաջնորդ (Սիրիա)

    Թեմա՝ «Սուրիահայութեան  վերականգնման  խնդիրը»

    Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու  Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ (Սիրիա)

    Թեմա՝ «Սուրիահայութեան ապագան առկա մարտահրավերների լոյսի ներքո»

    Գերաշնորհ Տ. Ռաֆայել արքեպսիսկոպոս Մինասյան - Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ (Հայաստան)

    Թեմա՝ «Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների վերհանման, դրանց կարգավորման հարցում փոխգործակցությունն ու Հայաստան - Սփյուռք միասնության ապահովումը»

    Զավեն Խանջյան - Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն (ԱՄՆ)

    Թեմա՝ «Արտակարգ իրավիճակի մեջ գտնվող Սփյուռքի առեղծվածը»

    Վազգեն Յակուբյան - ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ  (Սիրիա)

    Թեմա՝ «Սիրիահայության աջակցությանն ուղղված ՀԲԸՄ-ի ծրագրերն ու առաջիկա անելիքները Հայաստանում»

    Արշակ Փոլադյան- Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

    Թեմա՝ «Սիրիայի հայ համայնքի վիճակը սիրիական ճգնաժամի տարիներին (2011-2017թթ.)»

  • 18:30

    Համերգ՝ նվիրված «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին

    (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր)

  • 10:00

    Մեկնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

    (Հանրապետության հրապարակից՝  ավտոբուսներով)

  • 11:00-13:00

    Համաժողովի փակման լիագումար նիստ

       Նիստավար՝  Հրանուշ Հակոբյան  – ՀՀ սփյուռքի նախարար

     

     ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Արա  Բաբլոյանի ելույթը

     

    Համաժողովի  արդյունքների ամփոփում

     

    ա) «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքների ներկայացում

    զեկուցող`  Վաչե Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման  և բարեփոխումների նախարար

     

    բ) «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության քննարկումների արդյունքների ներկայացում

    զեկուցող`  Վիգեն Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար

     

    գ)  «Արտաքին քաղաքականության օրակարգ»  ուղղության քննարկումների  արդյունքների ներկայացում

    զեկուցող`   Շավարշ Քոչարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

     

    դ)  «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների  արդյունքների ներկայացում

    զեկուցող`  Հրանուշ Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար

     

    Համաժողովի Հայտարարության ընդունում

  • 13:00-14:30

    Ընդունելություն ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունից

  • 19:00

    «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխություն - շքահանդես

    (Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ)

Վայրը

Հասցե՝ Մարզահամերգային համալիր (ՄՀՀ), Երևան, Հայաստան
Մարզահամերգային համալիրի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմե՛ք այստեղ:
Մարզահամերգային համալիրի հատակագծին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ:

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

 

Հովանավորներ

«Գրանդ Քենդի» ընկերություն 
Երևանի կոնյակի գործարան
«Վեդի ալկո» ընկերություն
«ՋԱՀ» հիմնադրամ
«Նոյյան» հյութերի գործարան
«Ջերմուկ գրուպ» ջրերի գործարան
«Ոսկեվազ» գինու գործարան
«Սիփան» ընկերություն
«Ավշար-Ալկո» ընկերություն

 

Տեղեկատվական հովանավորներ

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
«Շանթ» հեռուստաընկերություն
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
«Արարատ» հեռուստաընկերություն
«Ար» հեռուստաընկերություն
Հանրային ռադիո
«Արմենպրես» լրատվական գործակալություն